Կրեմլում բացատրել են Պուտինի ավտոմեքենայի վրա չինական համարանիշներ «հայտնվելու» պատճառը
Ռուսաստան
Չինաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարում է չինական համարանիշներով Aurus մակնիշի մեքենա, քանի որ Չինաստանում «դա սովորական պրակտիկա է»։ Այս մասին KP.RU-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպես է նա պատասխանել լրագրողի հարցին, թե ինչու է Ռուսաստանի նախագահը Տյանցզինում շրջում չինական համարանիշներով։
«Չինաստանում միշտ միայն չինական համարանիշներով են երթևեկում․ սա սովորական պրակտիկա է», - ասել է Պեսկովը։
Հարցազրույցի ընթացքում մամուլի քարտուղարը հավելել է, որ պետության ղեկավարը Չինաստանում գտնվելիս՝ աշխատում է չինական ժամանակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան