ԵՄ ներկայացուցիչն այցելել է Նախիջևան, ծանոթացել տրանսպորտային ենթակառուցվածքներին
Աշխարհ
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մտքերի փոխանակության համար։ Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրել է X-ի իր էջում։
Գրոնոն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները «պատմական» է որակել։
«Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը։
Այցելեցի նաև Նախիջևան, որտեղ հանդիպեցի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և ծանոթացա տեղում տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ ԵՄ հնարավոր ներգրավվածության նպատակով»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)