Հութիները հարձակվել են իսրայելական նավթատարի վրա
Աշխարհ
Հութիները Կարմիր ծովում հարվածել են իսրայելական Scarlet Ray նավթատար նավին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական ծովային անվտանգության Ambrey ընկերությանը։
«Իսրայելական սեփականության, Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավթատարը հայտնել է Սաուդյան Արաբիայի Յանբու նավահանգստային քաղաքից հարավ-արևմուտք գտնվող Կարմիր ծովում տեղի ունեցած պայթյունի մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գործառնությունների գրասենյակի տվյալներով՝ նավի անձնակազմը հայտնել է «անհայտ արկի անմիջական մոտակայքում պայթյունի մասին, և լսվել է ուժեղ պայթյուն»։ Նրանք նշել են, որ անձնակազմի բոլոր անդամները անվտանգ են, և նավը շարունակում է իր երթուղին։
Ավելի ուշ բրիտանական ընկերությունը նշել է, որ նավթատարը «համապատասխանում է» եմենցի հութիների նպատակներին, քանի որ այն բացահայտորեն պատկանում է Իսրայելին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)