Ռուսաստանի և ԵՄ-ի միջև առևտուրը կրճատվել է մինչև պատմական նվազագույնը
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի հետ ԵՄ առևտուրը կտրուկ նվազել է 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
ԵՄ-ն ներմուծման և արտահանման բազմաթիվ սահմանափակումներ է մտցրել, ինչը հանգեցրել է Ռուսաստան արտահանման 61% անկման և Ռուսաստանից ներմուծման 89% անկման՝ 2022 թվականի առաջին եռամսյակից մինչև 2025 թվականի երկրորդ եռամսյակ:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ առևտուրը 2025 թվականի երկրորդ եռամսյակում հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականից ի վեր, երբ սկսվել է հաշվառումը: Նույն եռամսյակում ԵՄ-ն ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ դրական մնացորդ է գրանցել Ռուսաստանի հետ առևտրում։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը