Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացրել միգրանտների դեմ բողոքի ցույցի ժամանակ
Աշխարհ
Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում հակամիգրացիոն ցույցի ժամանակ ձերբակալել է չորս մարդու։ Այս մասին հաղորդում է Guardian թերթը՝ հղում անելով իրավապահ մարմիններին։
Հրապարակումը նշում է, որ ակցիան խաղաղ է եղել, սակայն հետո ոստիկանությունը նկատել է դիմակավորված անձանց խմբի ագրեսիվ վարքագիծ և ձերբակալել չորս ակտիվ մասնակիցների։ Ձերբակալության ժամանակ ոստիկաններից մեկը հարված է ստացել դեմքին։
Guardian-ի տվյալներով՝ Լոնդոնի արևելքում գտնվող Քեների Ուորֆ գործարար թաղամասում տեղի ունեցած ակցիային մասնակցել է 50-100 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)