Իսրայելը սպանել է Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ թիկնապահների հեռախոսները կոտրելով․ NYT
Համաշխարհային Մամուլ
The New York Times պարբերականը պնդում է՝ իրականացված հետաքննության շնորհիվ Իսրայելի հարվածներից հետո իրանական անվտանգության համակարգում արտահոսքեր է հայտնաբերել:
Չնայած խիստ միջոցներին՝ ղեկավարության մոտ հեռախոսների բացակայությանը և բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձին ժամանմանը, իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել բունկերի մուտքերին։ Մասնակիցներից ոչ ոք չի տուժել, սակայն սպանվել են մի քանի անվտանգության աշխատակիցներ։
Պարզվել է՝ իսրայելական հետախուզությունը հետևել է հանդիպմանը՝ կոտրելով թիկնապահների և վարորդների հեռախոսների անվտանգհությունը։ Աղբյուրների տվյալներով՝ «հենց բջջային սարքերի անզգույշ օգտագործումն է թույլ տվել Թել Ավիվին ճշգրիտ հաշվարկել ռազմական հրամանատարների և միջուկային գիտնականների տեղաշարժերը»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը