Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաջող զարգացումը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են, և երկրների միջև բանակցությունները դրականորեն են ընթանում։
«Մեր հարաբերությունները զարգանում են՝ առանց փորձությունների ենթարկվելու։ Տեխնիկական բանակցությունները դրականորեն են ընթանում», - ասել է Թուրքիայի առաջնորդը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին վստահություն է հայտնել, որ Թուրքիան կշարունակի հատուկ դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործում։
«Մենք շնորհակալ ենք մեր թուրք ընկերներին ուկրաինական ճգնաժամի կարգավորման քաղաքական և դիվանագիտական ջանքերում իրենց նշանակալի ներդրման համար: Այս տարվա մայիսից (2025թ. - խմբ.) Ստամբուլի հարթակում արդեն անցկացվել են ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երեք փուլ, որոնք հնարավորություն են տվել առաջ շարժվել հումանիտար ոլորտում մի շարք պրակտիկ հարցերի լուծման գործում», - ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)