Պուտինը գոհ է Թուրքիայի հետ առևտրատնտեսական համագործակցությունից
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրի զարգացման տեմպերից, քանի որ առևտրաշրջանառությունը տարվա առաջին կեսին աճել է 3%-ով։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին ուկրաինական հակամարտության կարգավորման գործում ունեցած ներդրման համար։
Պուտինը Տյանցզին է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անձնական հրավերով։ ՌԴ նախագահը Չինաստանում կմնա չորս օր։ Սեպտեմբերի 1-ին նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին և դրա շրջանակներում մի շարք հանդիպումներ կունենա համաշխարհային առաջնորդների հետ։ Այնուհետև պետության ղեկավարը կմեկնի Պեկին, որտեղ կլինի ռազմական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված ռազմական շքերթի գլխավոր հյուրը։ Բացի այդ, նա կշարունակի երկկողմ բանակցությունների մարաթոնը Չինաստանի մայրաքաղաքում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի