Գերմանիան պետք է Լեհաստանին փոխհատուցում վճարի լավ հարաբերությունների համար․ Նավրոցկի
Աշխարհ
Գերմանիան և Լեհաստանը պետք է լուծեն Բեռլինի փոխհատուցման հարցը ճշմարտության վրա հիմնված գործընկերություն կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ճշմարտության և լավ հարաբերությունների վրա հիմնված գործընկերություն կառուցելու համար մենք պետք է լուծենք Գերմանիայից փոխհատուցման հարցը, որը ես, որպես Լեհաստանի նախագահ, անվերապահորեն պահանջում եմ ընդհանուր բարօրության համար», - ասել է նա Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 86-ամյակի կապակցությամբ Գդանսկի մոտ գտնվող Վեստերպլատե թերակղզում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ Լեհաստանին անհրաժեշտ է արդարություն, ճշմարտություն և հստակ հարաբերություններ Գերմանիայի հետ, բայց նրան նաև անհրաժեշտ է փոխհատուցում Գերմանիայից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)