Սի Ծինփինը ներկայացրել է գլոբալ կառավարման նախաձեռնությունը ՇՀԿ գագաթնաժողովին
Աշխարհ
«ՇՀԿ պլյուս» հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը առաջ է քաշել գլոբալ կառավարման ոլորտում նախաձեռնություն՝ ուղղված ավելի արդար համաշխարհային համակարգի կառուցմանը:
«Հետևելով գլոբալ զարգացման, գլոբալ անվտանգության և գլոբալ քաղաքակրթության վերաբերյալ իմ հետևողական նախաձեռնություններին, այսօր ես առաջարկում եմ գլոբալ կառավարման նախաձեռնություն», - ասել է Չինաստանի առաջնորդը:
Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ՝ ավելի արդար և հավասար գլոբալ կառավարման համակարգ կառուցելու և մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի ստեղծման ուղղությամբ շարժվելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)