Պուտինը խոսել է ՇՀԿ-ի հետ համագործակցելու ցանկություն ունեցող երկրների մասին
Ռուսաստան
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) քննարկում է ՇՀԿ-ին դիտորդի կամ երկխոսության գործընկերոջ կարգավիճակով միանալու մոտ 10 երկրների դիմում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը Տյանցզին է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անձնական հրավերով։ Նախագահը Չինաստանում կմնա չորս օր։ Սեպտեմբերի 1-ին նա կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին և դրա շրջանակներում մի շարք հանդիպումներ կանցկացնի համաշխարհային առաջնորդների հետ։ Այնուհետև պետության ղեկավարը կմեկնի Պեկին, որտեղ կլինի Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված ռազմական շքերթի գլխավոր հյուրը։ Բացի այդ, նա կշարունակի երկկողմ բանակցությունների մարաթոնը ՉԺՀ մայրաքաղաքում։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի