Հնդկաստանը հրաժարվել է աջակցել Չինաստանի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը
Աշխարհ
Հնդկաստանը ձեռնպահ է մնացել Չինաստանի «մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը աջակցելուց՝ դառնալով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միակ երկիրը, որը հրաժարվել է հավանություն տալ այդ նախագծին: Այս մասին հայտնում Է IANS-ը։
Նշվում է՝ չինական նախաձեռնության վերաբերյալ Նյու Դելիի դիրքորոշումը «հստակ և հետևողական էր»:
Հստակեցվում է՝ Հնդկաստանի կառավարությունը՝ վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, համոզված է, որ փոխկապակցվածության ապահովման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն համընդհանուր ճանաչված միջազգային նորմերի, օրենքի գերակայության, բացության, թափանցիկության և հավասարության վրա և պետք է իրականացվեն ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)