Նրանք նման էին Ձյունանուշի հեքիաթի յոթ թզուկների․ Ավստրիայի նախկին ԱԳ նախարար
Համաշխարհային Մամուլ
Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին համեմատել է Ձյունանուշի հեքիաթի յոթ թզուկների հետ: Նրա խոսքերն Է փոխանցում Lenta-ն։
«Երբ ես տեսա ցուցակը՝ յոթ անուն, մտաբերեցի Ձյունանուշի հեքիաթի յոթ թզուկներին։ Միայն թե որտեղ է Ձյունանուշը: Իհարկե, ոչ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը», - ասել է պաշտոնայն:
Նա նաև տարակուսանք է հայտնել հանդիպմանը որոշ առաջնորդների, մասնավորապես Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբի, Իտալիայի վարչապետ Ջորջ Մելոնիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի ներկայության կապակցությամբ: Նրա կարծիքով՝ պատվիրակության կազմը մեծապես թելադրված Է Թրամփի անձնական համակրանքով և ծանոթություններով։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը