Գիտնականները բացահայտել են՝ երբ ծնվել է Յուպիտերը (Լուսանկար)
Գիտություն և Մշակույթ
Մետեորիտներում հայտնաբերված հնագույն փոքրիկ ժայռային կաթիլներն օգնել են գիտնականներին որոշել՝ երբ է ձևավորվել Արեգակնային համակարգի հսկա մոլորակ Յուպիտերը։ Մոտ 4.5 միլիարդ տարի առաջ Յուպիտերը սկսել է արագ աճել ու իր հսկայական ծանրությամբ ազդել մոլորակային մնացորդների վրա՝ առաջացնելով բախումներ, որոնք պլանետեզիմալներում հալեցրել են ժայռերը և ձևավորել ժայռային կաթիլներ։ Դրանք պահպանվել են մետեորիտներում, որոնք այսօր ընկնում են Երկիր։
Նագոյայի համալսարանի (Ճապոնիա) և Իտալիայի աստղաֆիզիկական ինստիտուտի (INAF) հետազոտողները համակարգչային մոդելավորմամբ պարզել են, որ ժայռային կաթիլների առաջացումը համընկել է հենց Յուպիտերի ծննդյան ժամանակին՝ Արեգակնային համակարգի առաջին միլիոնավոր տարիներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան