Կիմ Չեն Ընը մեկնել է Պեկին
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանից հատուկ գնացքով Պեկին է ուղևորվել, որտեղ կգտնվի պաշտոնական այցով:
Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
«Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընը երկուշաբթի օրը կեսօրից հետո իր գնացքով մեկնել է Փհենյանից և այժմ ուղևորվում է Պեկին»,- գրում է Yonhap-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ առաջնորդի գնացքը Չինաստանի հետ Հյուսիսային Կորեայի պետական սահմանը կհատի սեպտեմբերի 1-ի գիշերը և Պեկին կժամանի արդեն սեպտեմբերի 2-ին։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով մեկնում է Չինաստան՝ մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի առթիվ միջոցառումներին։ Սա լինելու է նրա տասնմեկերորդ այցն արտասահման։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)