«Հրապարակ». Հովհաննես Մանուկյանի դուստրը մեղադրյալի կարգավիճակ ունի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Միլիարդների չարաշահումներ թույլ տված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) քրեական գործի հարուցումից 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին՝ Դավիթ Փափազյանին՝ Վահան Փափազյանի որդուն, եւ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանին, որին մեղադրում են կեղծիքի եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։
Նա արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրն է։ Թերեւս այս գործով է պայմանավորված Մանուկյանի չեզոքությունը վերջին տարիներին։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)