Հարավային Կովկասում օտարերկրյա ռազմական ներկայությունն անընդունելի է․ Իրանի նախագահը՝ Էրդողանին
Աշխարհ
Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Պեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին համաձայնագրերը, հաղորդում է Mehr-ը։
Իրանի նախագահը աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերին և դեմ է արտահայտվել Կովկասում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայությանը։
Իր հերթին, Էրդողանը, ըստ տեղեկությունների, «կրկին ընդգծել է Իրաքում քաղաքական կայունության կարևորությունը և կոչ է արել դադարեցնել Գազայում կոտորածներն ու հանցագործությունները, ընդգծել Կովկասում խաղաղության կայունացման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)