Ռուսաստանում ձերբակալվել է ադրբեջանական սփյուռքի «ականավոր ներկայացուցիչ»
Աշխարհ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում ձերբակալվել է «ադրբեջանական սփյուռքի ականավոր ներկայացուցիչներից» մեկը՝ Տուապսեի բեռնափոխադրման տերմինալի և «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը, հայտնում է Կոմերսանտը։
Նովրուզովը մեղադրյալ է 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույք գողանալու փորձի քրեական գործով։
Հաղորդվում է, որ հանցագործությունը կատարելու համար հանցագործները, այդ թվում՝ Նովրուզովը, Պրիկուբանսկի շրջանային դատարանին տրամադրել են ամուսնության վկայական, որը ենթադրաբար կնքվել է Ադրբեջանում։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ այս փաստաթուղթը կեղծ է եղել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)