Չինաստանի և ՌԴ նախագահները քննարկել են երկրների ինքնիշխան հավասարությունը
Աշխարհ
Չինաստանն ու Ռուսաստանը առաջնահերթություն են տալիս ինքնիշխան հավասարությանը և բազմակողմանիությանը, և երկրները պետք է շարունակեն ամրապնդել համագործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են Միավորված Ազգերի Կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ-ը և G20-ը: Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV):
Նաև նշվում է, որ Պեկինում բանակցությունների ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր:
CCTV-ի տվյալներով՝ Պուտինը և Սին ստորագրել են երկկողմ համագործակցության վերաբերյալ ավելի քան 20 փաստաթուղթ, որոնք վերաբերում են էներգետիկային, ավիատիեզերական արդյունաբերությանը և արհեստական բանականությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)