Սիրիան 14 տարվա ընթացքում առաջին անգամ պաշտոնապես նավթ է արտահանել․ Вloomberg
Մերձավոր Արևելք
Սիրիան երկար տարիների ընթացքում առաջին անգամ վերսկսել է նավթի արտահանումը արևմտյան պատժամիջոցների վերացումից հետո: Այս մասին հայտնում է Вloomberg-ը։
Սիրիան 14 տարվա ընթացքում առաջին անգամ արտահանել է 600 հազար բարել ծանր հում նավթ: Այս քայլը որոշակի թեթևացրել է երկրի տնտեսությունը, որը ավելի քան մեկ տասնամյակ տառապում է պատերազմի հետևանքներից:
Ինչպես հաղորդվում է՝ Nissos Christiana լցանավը Միջերկրական ծովի Տարտուս նավահանգստից նավթի խմբաքանակ է դուրս բերել: Միևնույն ժամանակ, ներքին շուկան ապահովվում է Բանիյասում և Հոմսում երկու նավթավերամշակման գործարանների աշխատանքի շնորհիվ, որոնք այժմ աշխատում են ամբողջ հզորությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան