Սի Ծինփինը Պուտինի հետ հանդիպման ժամանակ «գլոբալ կառավարման գաղափար» է առաջարկել
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է խթանել համաշխարհային կառավարման ավելի արդար համակարգ: Չինաստանի առաջնորդի խոսքերը հաղորդել է ՏԱՍՍ-ը։
«Մենք պատրաստ ենք համատեղ աջակցել միմյանց ազգային զարգացման և բարգավաճման գործում և անսասանորեն պաշտպանել միջազգային արդարությունն ու հավասարությունը», - նշել է Սի Ծինփինը։
Չինաստանի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը և Չինաստանը, իրենց առաջնորդների ղեկավարությամբ, զգալի և արդյունավետ արդյունքների են հասել բազմակողմ համագործակցության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)