ԱՄՆ-ն 1200 հրթիռ է թիրախավորել Վենեսուելայի վրա․ Մադուրո
Աշխարհ
ԱՄՆ-ն 1200 հրթիռ է թիրախավորել Վենեսուելայի վրա, ինչը Լատինական Ամերիկայի պատմության մեջ ամենադաժան սպառնալիքն է: Հայտնել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է France 24-ը:
«Փաստացի մեր առջև ութ նավ և ատոմային սուզանավ է, իսկ վենեսուելացիների գլխին ուղղված է 1200 հրթիռ», - նշել Է առաջնորդը։ ԱՄՆ-ի կողմից նման գործողությունները նախագահն անվանել է «ամենադաժան և չարդարացված ռազմական սպառնալիքը ողջ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պատմության մեջ»:
Մադուրոն ընդգծել է՝ իշխանությունները երաշխավորում են երկրի գործունեությունը ցանկացած պարագայում: «Եթե Վենեսուելան հարձակման ենթարկվի, նա անմիջապես կմտնի զինված պայքարի շրջան, երաշխավորելու երկրի խաղաղությունը, ինքնիշխանությունն ու զարգացումը», - ասել Է նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)