Ճապոնիայում սողանքների պատճառով՝ կարող է 46 000 մարդ տարհանվել
Աշխարհ
Հոնսյու կղզու հյուսիսում գտնվող ճապոնական Ակիտա քաղաքի գրեթե 50 000 բնակիչների խորհուրդ է տրվել տարհանվել սողանքների սպառնալիքի պատճառով, հաղորդում է NHK-ն։
Ներկայումս ուժեղ անձրևների պատճառով՝ սողանքների ռիսկը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով չորրորդ մակարդակում։ Այս կապակցությամբ քաղաքային իշխանությունները կոչ են արել 23 158 տնային տնտեսություններում բնակվող 46 045 մարդկանց գնալ հատուկ տարհանման կենտրոններ։
Բացի այդ, Գոջոմե և Նոշիրո քաղաքների ավելի քան 3000 բնակիչներ տարհանման հրաման են ստացել։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Ակիտա պրեֆեկտուրայում ուժեղ անձրևները կշարունակվեն։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան