Ուկրաինան թեմաներից չէր․ CCTV
Աշխարհ
Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունների թեմաներից չէր։ Դա ցույց է տալիս CCTV-ի հաղորդագրությունը հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Զրույցի արդյունքների և արծարծված հարցերի մասին հրապարակման մեջ բացակայում է ուկրաինական ճգնաժամի մասին հիշատակումը։ Բացի այդ, չի հիշատակվում Ալյասկայում Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Միևնույն ժամանակ, նշվում է՝ Ռուսաստանի ղեկավարը և Չինաստանի նախագահը «կարծիքների խորը փոխանակում են անցկացրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)