ՄԱԳԱՏԷ-ն Սիրիայում ուրանի հետքեր է հայտնաբերել
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Դեյր էզ-Զորում ուրանի հետքերի հայտնաբերման մասին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գաղտնի զեկույցին։
2018 թվականին Իսրայելը գաղտնազերծել է Սիրիայում կառուցվող միջուկային ռեակտորի վրա 2007 թվականի սեպտեմբերին հարվածի մասին տեղեկատվությունը։ Սիրիայի տապալված կառավարությունը չի հաստատել միջուկային ռեակտոր գաղտնի կառուցելու փորձի մասին տեղեկատվությունը։
«ՄԱԿ-ի միջուկային վերահսկող մարմինը Սիրիայում ուրանի հետքեր է հայտնաբերել 2007 թվականին Իսրայելի կողմից ավերված շենքի նպատակի վերաբերյալ իր հետաքննության ժամանակ, որը, ըստ գործակալության, հավանաբար չհայտարարագրված միջուկային ռեակտոր է եղել», - ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)