Իռլանդիան մտադիր է մասնակցել Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը
Աշխարհ
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը հայտարարել է երկրի՝ Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իռլանդիան պատրաստ է աջակցել «կամավորների կոալիցիային», այդ թվում՝ ոչ մահացու ռազմական օգնություն տրամադրելով, և քննարկել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն համապատասխան մանդատ ստացած խաղաղապահ գործողություններին մասնակցելու հնարավորությունը», - ասել է Մարտինը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ Դուբլինը կշարունակի համագործակցել այլ պետությունների հետ Կիևի եվրոպական ինտեգրացիան խթանելու համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան