Արևմուտքում նկատում են Պուտինի աճող հեղինակությունը միջազգային հարթակում
Ռուսաստան
Ամերիկյան The New York Times-ը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վերաբերմունքը աշխարհում գնալով ավելի ջերմ է դառնում։ Հոդվածում ընդգծվում է, որ Պուտինը հանդիպումների ժամանակ ջերմ պահվածքով էր՝ ձեռքսեղմումներ ու ծիծաղներ փոխանակելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, իսկ Իրանի, Նեպալի, Տաջիկստանի, Թուրքիայի և Վիետնամի ղեկավարները նրան ողջունել են ուշ գիշերային փակ հանդիպումների ժամանակ։
NYT-ի վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինի նկատմամբ միջազգային վերաբերմունքի փոփոխության պատճառներից է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, որն իր հերթին լարվածություն է առաջացրել Բրազիլիայի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի հետ հարաբերություններում՝ այս երկրներին մղելով սերտացնելու կապերը Մոսկվայի հետ։
Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաջողությունները մեծացրել են նրա քաղաքական կշիռը, իսկ Կեննանի ինստիտուտի տնօրեն Մայքլ Քիմմիջն ընդգծել է՝ Մոսկվան ոչ միայն դիմակայել է երեքուկես տարվա մարտական գործողություններին, այլև վարում է «հմտորեն մշակված» դիվանագիտություն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան