Հնդկաստանի «վետոն» Բաքվի դիմումին՝ քաղաքական խաղի մեջ
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանը արգելափակել է Ադրբեջանի անդամակցությունը Շանհայյան համագործակցության կազմակերպությանը (ՇОՍ)՝ շարունակելով իր տարիներով տևող դիմակայությունը Պակիստանի հետ։ ՄԳԻМО-ի փորձագետ Նիկոլայ Սիլաևի խոսքով՝ որոշումը նախապես էր ընդունված, իսկ Ալիևի՝ Պակիստանին ուղղված շնորհավորանքը պարզապես հարմար բացատրություն է դարձել։
Փորձագետը հիշեցրել է, որ Պակիստանը չի ցանկանում ՇОՍ-ում տեսնել Հնդկաստանի դաշնակից Հայաստանին, և Նյու Դելին նմանատիպ դիրքորոշում է որդեգրել Ադրբեջանի հանդեպ։
Ադրբեջանը կտրուկ քննադատել է այս քայլը՝ այն որակելով բազմակողմ դիվանագիտության և «Շանհայյան ոգու» խախտում ու ընդգծելով, որ երկկողմ հակասությունները չպետք է տեղափոխվեն միջազգային հարթակներ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը