Լոնդոնը հրապարակել է Ուկրաինային 50 օրվա ընթացքում տրամադրված ռազմական օգնության չափը
Աշխարհ
Լոնդոնը 50 օրվա ընթացքում Ուկրաինային է փոխանցել 60 000 արկ և 2 500 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը նշել է, որ բրիտանական իշխանությունները հուլիսին սկսել են Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու 50-օրյա արշավը։ Այս ընթացքում ուկրաինական բանակը Մեծ Բրիտանիայից ստացել է գրեթե 5 միլիոն փամփուշտ, մոտ 60 000 արկ և հրթիռ, 2500 անօդաչու թռչող սարք, 30 մեքենա և ինժեներական սարքավորումներ, 200 էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության համակարգեր։
Օգոստոսի 16-ին Եվրամիության և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտարարել են, որ բացառում են Ուկրաինային զենքի մատակարարման որևէ սահմանափակում կամ երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելուց հրաժարվելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)