Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում կարելի է համաձայնության գալ․ Պուտին
Ռուսաստան
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցի շուրջ կարելի է համաձայնության գալ. Մոսկվան նման երաշխիքների մեխանիզմների հարցը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հիմնական բաղադրիչներից մեկը Եվրամիությանը միանալն է։
Նա նաև ասել է, որ, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի անվտանգության ապահովման համար պատրաստված կետերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան