Էրդողանը խոսել է Թուրքիայի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը կանոնավոր շփումներ է պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում միջնորդությունից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց գործընկերների հետ անհրաժեշտ բանակցություններ են վարում նաև Թուրքիայի արտգործնախարարը և հետախուզության ղեկավարը։ Էրդողանը նշել է, որ այդ շփումները արագացնում են խաղաղության գործընթացը։
«Մենք այն երկիրն ենք, որը Ստամբուլում ուղիղ բանակցությունների շնորհիվ մշակել և ամրապնդել է երկխոսության հիմքերը», - լրագրողներին ասել է թուրք առաջնորդը ինքնաթիռում Չինաստանից վերադառնալիս, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան