ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ից մահաբեր զենք է ձեռք բերել․ Ռյուտե
Աշխարհ
ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ից պաշտպանական և մահաբեր զենք են ձեռք բերել այն հետագայում Ուկրաինա ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Lenta-ն։
Նրա խոսքով՝ ներկայումս իրականացվում է Prioritized Ukraine Requirements List (PURL) նախաձեռնությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի պետությունների կողմից Կիևի համար ամերիկյան զենք գնելու վերաբերյալ:
«ՆԱՏՕ-ի երկրներն այդ նախաձեռնության շրջանակներում մի քանի շաբաթվա ընթացքում երկու միլիարդ դոլարի մահաբեր և պաշտպանական զենք են գնել Ուկրաինայի համար», - նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)