Ֆիցոն բացառել է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Աշխարհ
Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, մեր առջև մեծ որոշում է, կարևոր որոշում։ Մենք ասում ենք, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել իր հեռանկարների վերաբերյալ», - ասել է նա։
Ֆիցոն հավելել է, որ ուկրաինական կողմը պետք է կատարի ԵՄ-ին անդամակցելու հետ կապված բոլոր պահանջները։ Վարչապետը շեշտել է, որ սա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առաջիկա քննարկման հիմնական թեման է։
Նա նշել է, որ Հունգարիան այս հարցում աջակցում է Կիևին, բայց վճռականորեն մերժում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, և այս դիրքորոշումը վերջնական է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)