Լեհաստանի նախկին վարչապետը ցրել Է Ռուսաստանի մասին միֆը
Աշխարհ
Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին տվյալները միֆ են և ձեռնտու են որոշակի քաղաքական շրջանակների։ Այս մասին RMF FM-ի եթերում հայտարարել է Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլլերը։
«Ռուսաստանը չի հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Սպառնալիքի մասին միֆի ստեղծումն անհրաժեշտ է որոշակի քաղաքական շրջանակների և շարժումների համար», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Միլլերը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ռուսաստանը, ունենալով Լեհաստանի հետ ընդհանուր սահման, չի հարձակվում նրա վրա։ Նախկին վարչապետը հայտարարել է՝ ռուսական սպառնալիքի մասին հաղորդագրություններն ընկալում է «որպես ՆԱՏՕ-ի ուժի հանդեպ հավատի բացակայություն»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)