Ռուսաստանն ու Չինաստանը համագործակցության ավելի քան 20 փաստաթուղթ են ստորագրել
Աշխարհ
Պեկինում տեղի ունեցած բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանը ստորագրել են երկկողմ համագործակցության վերաբերյալ ավելի քան 20 փաստաթուղթ, որոնք վերաբերում են էներգետիկային, ավիատիեզերական արդյունաբերությանը և արհեստական բանականությանը: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCT):
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները ստորագրել են գյուղատնտեսության, տեսչության և կարանտինային վերահսկողության, առողջապահության, գիտական հետազոտությունների, կրթության և լրատվամիջոցների ոլորտներում համագործակցության համաձայնագրեր:
Վլադիմիր Պուտինը Չինաստանում է գտնվում օգոստոսի 31-ից՝ չորսօրյա այցով: Սկզբում նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Տյանցզինում և դրա շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ:
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում: Իսկ սեպտեմբերի 3-ին Պուտինը հրավիրվել է ռազմական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ կազմակերպված զորահանդեսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)