Ռուսական բանակը Դնեպրի դելտայում սկսել է ակտիվորեն կիրառել անօդաչու նավեր
Ռուսաստան
«Известия»-ի տվյալներով՝ Ռուսաստանի Զինված ուժերը Դնեպրի դելտայում սկսել են ակտիվորեն օգտագործել անօդաչու նավեր (ԲԷԿ)՝ մատակարարման նպատակներով։ Դրանք օգտագործվում են կղզիներում տեղակայված ստորաբաժանումներին զինամթերք և սնունդ հասցնելու համար, այնուհետև վերադառնում են թիկունք։
Ռուս զինծառայողներից մեկը նշել է, որ ԲԷԿ-ների կիրառման հիմնական խոչընդոտներն են ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն ու ափամերձ տարածքների ականապատումը։
Ռազմական վերլուծաբան Վասիլի Դանդիկինը ընդգծել է, որ անօդաչու նավերի կիրառումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել հակառակորդի համար արդեն աշնան ընթացքում։ Օգոստոսին հաղորդվել էր, որ ռուսական կողմը առաջին անգամ հաջողությամբ կիրառել է ծովային դրոն՝ ուկրաինական ռազմական թիրախի դեմ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան