ՌԴ ԿԲ-ն խոստանում է վերադարձնել ինֆլյացիան 4%-ի մինչև 2026-ը
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկը գնահատել է իր քաղաքականության արդյունքները՝ հայտարարելով, որ չնայած գնաճը դեռ չի իջել 4 տոկոսի շեմից ցածր, արդեն նկատվում է էական առաջընթաց։ ԿԲ-ի փոխնախագահ Ալեքսեյ Զաբոտկինի խոսքով՝ մինչև 2029 թվականը նպատակային ցուցանիշը փոխելու հարց չի դիտարկվում։
Նա նշել է, որ 2024-ին գնաճը գերազանցել է 4 տոկոսը չորրորդ տարին անընդմեջ՝ ներքին պահանջարկի կտրուկ աճի պատճառով։ Դրան ի պատասխան՝ ԿԲ-ն կոշտացրել է դրամավարկային քաղաքականությունը, ինչը սկսել է զսպել գների աճը։
Զաբոտկինը վստահեցրել է, որ իրականացվող քայլերը բավարար են, որպեսզի 2026-ի արդյունքներով գնաճը վերադառնա 4 տոկոսի մակարդակի։ Նա նաև զգուշացրել է, որ հիմնարար տոկոսադրույքի վաղաժամ իջեցումը կարող է ավելացնել բյուջետային ծախսերը, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան