Ուկրաինային կոչ են արել հույս չդնել ԱՄՆ-ի կամ Եվրոպայի վրա
Վերլուծական
Անվտանգության երաշխիքների շրջանակներում Ուկրաինան պետք է հույսը դնի ոչ թե ԱՄՆ-ի կամ Եվրոպայի ռազմական ներկայության վրա, այլ չեզոքության քաղաքականության պահպանման, ինչպես նշված է երկրի սկզբնական Սահմանադրության մեջ: Այս մասին հայտարարել Է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, նրա խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Կարծում եմ՝ Ուկրաինայի չեզոքությունը չի պահանջում բոլոր տեսակի բարդ ռազմական երաշխիքներ։ Պետք չէ եվրոպական զորքերի ներկայությունը երկրում։ Պետք չէ, որ ամերիկյան ինքնաթիռները պարեկեն երկինքը։ Հստակություն է պետք, որ Ուկրաինան չեզոք կլինի», - ասել է Սաքսը։
Վերլուծաբանը հիշեցրել է՝ նման թեզն ամրագրվել է երկրի հիմնական օրենքում անկախության հռչակման ժամանակ։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը