Դրոնը հայտնաբերել է մահացած Նատալյա Նագովիցինային Հաղթանակի գագաթին
Աշխարհ
Կիրգիզստանի Հաղթանակի գագաթ բարձրացած դրոնը գտել է ռուսաստանցի ալպինիստ Նատալյա Նագովիցինային։ Կադրերում երևում է վնասված վրանն ու նրա անշարժ մարմինը։
47-ամյա Նագովիցինան օգոստոսի 12-ին կոտրել էր ոտքը և շուրջ երեք շաբաթ մնացել լեռան գագաթին։ Օգոստոսի 23-ին փրկարարական աշխատանքները դադարեցվել էին՝ անվտանգության ռիսկերի պատճառով։
Նրա պատմությունը լայն արձագանք էր գտել՝ նույնիսկ բլոգեր Վիկտորիա Բոնյան փորձել էր դրոն ուղարկել որոնումների համար։ Ցավոք, դրանք ավարտվել են ողբերգական հաստատմամբ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ