Վուչիչը մանրամասնել է Պեկինում Պուտինի հետ հանդիպման թեմաները
Համաշխարհային Մամուլ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ Պեկինում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է էներգետիկ համագործակցությունը, ռազմական և տեխնիկական ոլորտների ծրագրերը, ինչպես նաև ռուսական ընկերությունների ներգրավումը Սերբիայի ենթակառուցվածքային նախագծերում։ Վուչիչը ընդգծել է, որ այս հարցերը «շատ կարևոր են Սերբիայի համար»։
Նա նշել է, որ բարձր է գնահատում Ռուսաստանի նախագահի հետ անձամբ հանդիպելու հնարավորությունը՝ հավելելով, որ «միշտ ուրախ է» նման շփումներից։ Վուչիչը նաև շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ Սերբիային և սերբական ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանդիպման ընթացքում Վուչիչը վստահեցրել է Պուտինին, որ Սերբիան շարունակելու է պահպանել չեզոքություն Ուկրաինայի հակամարտության հարցում։


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը