Կամչատկայում երկրաշարժի հետցնցումները կարող են տևել մեկ տարի
Ռուսաստան
ՌԴ ԳԱԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Ռուբեն Տատևոսյանի խոսքով՝ Կամչատկայում հուլիսի վերջին տեղի ունեցած 8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո հետցնցումները կարող են շարունակվել մեկ տարի։ Նա նշել է, որ նման ուժգին սեյսմիկ իրադարձություններից հետո երկրորդական ցնցումները սովորաբար չեն դադարում ամիսներով։
Տատևոսյանը վստահեցրել է, որ հույս ունի՝ նույն ուժգնությամբ երկրաշարժ չի կրկնվի, սակայն բնակչությանը հորդորել է պահպանել զգոնություն։
Հուլիսի 30-ի գիշերը գրանցված սեյսմիկ ցնցումը դարձել է Կամչատկայի ամենաուժգինը 1952 թվականից ի վեր։ Միայն սեպտեմբերի 1-ին արձանագրվել է 16 հետցնցում՝ 3,7-ից 5,1 մագնիտուդով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան