Ադրբեջանական խմբավորում է դատապարտվել Ռուսաստանում ապօրինի միգրանտներին օրինականացնելու համար
Ռուսաստան
Յարոսլավլի դատարանը դատապարտել է Ադրբեջանի հինգ քաղաքացու՝ Ռուսաստանում ապօրինի միգրանտների օրինականացման համար։ ԱԴԾ-ի տվյալներով՝ խմբի անդամները կազմակերպում էին ֆիկտիվ ամուսնություններ Յարոսլավլի բնակչուհիների և օտարերկրյա միգրանտների միջև՝ նրանց առանց քվոտայի ժամանակավոր կացության իրավունք տալու նպատակով։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ՌԴ Քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածով՝ «Ապօրինի միգրացիայի կազմակերպում անձանց խմբի կողմից»։ Չորս մասնակիցներ ստացել են պայմանական ազատազրկման դատավճիռ՝ 1,5-ից մինչև 2,5 տարի ժամկետով, իսկ Գ.Н. Ալլազովը դատապարտվել է 2 տարի 4 ամիս կալանքի՝ խիստ ռեժիմի գաղութում։
Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում ձերբակալվել էին վեց անձինք՝ առնվազն հինգ հազար միգրանտների օրինականացման սխեմաներ իրականացնելու կասկածանքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան