16-ամյա աշակերտուհին կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն
Աշխարհ
Նիդերլանդների 16–ամյա բնակչուհի Լորա Դեկերը աշխարհի ամենաերիտասարդ ծովագնացն է, ով կարողացավ սպորտային զբոսանավով, միայնակ շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել: Այս մասին հայտնում է tert.am–ը՝ հղում կատարելով The Telegraph-ին։
27 հազար ծովային մղոն ձգվող շրջագայությունն ավարտվել է Կարիբյան ծովի Սենթ-Մարտեն (St. Maarten) կղզում: Նախօրեին, Դեկերի 11 մետրանոց Guppy սպորտային զբոսանավը վերջնագծից ընդամենը 160 մղոն հեռավորության վրա էր: Նրա ճանապարհորդությունը տևեց ուղիղ մեկ տարի և մեկ օր:
Պարբերականի տվյալներով` Դեկերի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվի, քանի որ Գիննեսսի գրքի ներկայացուցիչները, 2009թ.-ին Դեկերի և իր խնամակալների միջև ծագած սկանդալից հետո, հրաժարվել են գրանցել պատանի ծովագնացի ռեկորդները:
Լորա Դեկերը իր 8 մետրանոց Guppy սպորտային զբոսանավով միայնակ շուրջերկրյա ծովագնացություն իրականացնել մտադրվել է ընդամենը 13 տարեկանում: Ծնողները սկզբում փորձել են հետ պահել նրան, սակայն 3 տարի անց աղջկան հաջողվել է ստանալ ծնողների աջակցությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ