ԵՄ-ն կրկնակի ստանդարտներ է կիրառում Գազայի և Ուկրաինայի հարցում․ Իսպանիայի վարչապետ Սանչես
Աշխարհ
Գազայի հատվածում գործողությունները կարող են խաթարել նրա հեղինակությունը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, հաղորդում է The Guardian-ը։
Նա ընդգծել է, որ ուկրաինական և պաղեստինյան հակամարտությունների արմատները բոլորովին տարբեր են, բայց, վերջին հաշվով, աշխարհը նայում է Եվրամիությանը և Արևմուտքին որպես ամբողջություն և զարմանում, թե ինչու են արևմտյան առաջնորդները պահպանում կրկնակի ստանդարտներ, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային և Գազային։
Սանչեսը ԵՄ-ի արձագանքը Իսրայելի գործողություններին անվանել է 21-րդ դարի միջազգային հարաբերությունների ամենամութ էջերից մեկը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մինչ այժմ պաշտպանել է Իսրայելի հետ ռազմավարական գործընկերության կասեցումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)