Պուտինը Պեկինում բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարարի հետ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «ոտքի վրա» զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ից չորսօրյա այցով գտնվում է Չինաստանում։ Սկզբում նա մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Տյանցզինում և դրա շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել համաշխարհային առաջնորդների հետ։
Սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահը հանդիպել է Չինաստանի նախագահի հետ Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում։ Սեպտեմբերի 3-ին Պուտինը մասնակցել է ռազմականացված Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ կազմակերպված զորահանդեսին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)