Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ուկրաինա
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Դենիս Շմիգալը։
Նա ողջունել է իր արտասահմանցի գործընկերոջ ժամանումը։ Նրա խոսքով՝ Հիլիի հետ միասին նրանք պլանավորում են համակարգել Լոնդոնում կայանալիք Ռամշտայնի ձևաչափով հաջորդ հանդիպման հիմնական հարցերը, ինչպես նաև համատեղ պաշտպանական նախագծերը։
«Մենք պատրաստում ենք կարևոր երկկողմ որոշումներ, որոնք կամրապնդեն մեր երկրների պաշտպանունակությունը», - ընդգծել է Շմիգալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)