ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Բրահիմին ներողություն է խնդրել «աղանդավոր» եզրույթի համար
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին ներողություն է խնդրել BBC-ին տված հարցազրույցի ժամանակ Բաշար Ասադի ռեժիմի համար «աղանդավորական» եզրույթն օգտագործելու համար:
Նա նշել է, որ դա իր կողմից սայթաքում է եղել և ինքը ներողություն է խնդրում. հաղորդում է Reuters-ը:
Բրահիմին նաև նշել է, որ չի տեսնում Ասադին որպես անցումային կառավարության մաս, որի ձևավորումը նախատեսվում է խաղաղ ճանապարհով: Նա հավելել է նաև, որ չի կարելի Սիրիայի հակամարտության լուծումը հետաձգել մինչև 2014թ.: Այն պետք է կարգավորվի դեռևս այս տարի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ