Թրամփն ակնարկել է Ուկրաինայում առաջընթացի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերում առաջընթացի մասին, սակայն հրաժարվել է կոնկրետ տվյալներ տրամադրել, փոխանցում է CNN-ը:
Հարցին` արդյոք նա խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես շատ հետաքրքիր բաներ եմ սովորել։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում դուք ինչ-որ մեկնաբանություններ կիմանաք»։
Թրամփը չի հստակեցրել, թե ինչ հետևանքներ կունենան, եթե Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու երկկողմ հանդիպումը չկայանա: «Տեսնենք, թե ինչ են անելու և ինչ է լինելու։ Ես շատ ուշադիր հետևում եմ դրան», - ասել Է նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)