ԿԺԴՀ-ն պատրաստ է օգնել Ռուսաստանին, դա նրա եղբայրական պարտքն է․ Կիմ Չեն Ըն
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է Փհենյանի՝ Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ դա անվանելով եղբայրական պարտականություն։
Համապատասխան հայտարարությունն արվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե Փհենյանը կարողանա որևէ կերպ օգնել Ռուսաստանին, այն անպայման կանի դա։ Սա մեր եղբայրական պարտականությունն է», - ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
Իր հերթին, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և ԿԺԴՀ-ն ունեն հատուկ հարաբերություններ։
Առաջնորդների բանակցությունները տեղի են ունեցել Պեկինում։
Պետությունների ղեկավարները ժամանել են նույն ավտոմեքենայով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան