Զախարովան նշել է՝ որն է Ուկրաինայի համար իրական անվտանգության երաշխիքը
Ռուսաստան
Ուկրաինայի վերադարձը իր սկզբնական չեզոք, ոչ միջուկային կարգավիճակին երկրի անվտանգության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումում RT-ին տված հարցազրույցում։
«Ուկրաինացի ժողովրդի կողմից սկզբնապես հայտարարված չեզոք, ոչ միջուկային կարգավիճակի իրականացումը՝ սրանք Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի իրավունքներն են, որոնք ապահովել են անվտանգության երաշխիքներ», - ընդգծել է Զախարովան։
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը Ուկրաինայի հետ և սպասում է աշխատանքային խմբեր ստեղծելու իր առաջարկի պատասխանին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան